Հոգեկան առողջություն
Ձեռագիրն ու առողջությունը
Գիտեք արդյոք, որ մարդու ձեռագիրը հսկայական տեղեկատվություն է պարունակում հենց տվյալ մարդու մասին: Ձեռագիրն օգտագործում են որպես հոգեախտորոշիչ նյութ և այն կարող է մասնագետ-ձեռագրաբանին պատմել հեղինակի մասին ավելին, քան նա կարող է իմանալ իր մասին: Դրա պատճառն այն է, որ ձեռագիրը ձևավորվում է ոչ միայն ուղեղի գիտակցական, այլև ենթագիտակցական գործընթացում, իսկ այն երբեք չի ստում:
Ձեռագրով կարելի է գնահատել անձի ոչ միայն այսրոպեական տրամադրությունը, հոգեբանական առանձնահատկությունները, այլև ախտորոշել առողջության ընդհանուր վիճակը, լարվածության աստիճանը, ռեակցիայի թուլությունը, ցանկության բացակայությունը (այդ թվում նաև սեռական), տղամարդու լիբիդոյի զարգացման ընթացքը:
Հաջողությունը զոհեր է պահանջում
Հաճախ են հոգեբան-ձեռագրաբանին դիմում «ուժերի ծաղկման շրջանի» հաջողակ տղամարդիկ, ովքեր ինչ-որ պահի զգացել են ներքին անբավարարվածություն: Պարզվում է, կյանքի լարված պայմաններում նրանցից պահանջվում էր ավելի ու ավելի շատ սոցիալական ակտիվություն, որը վերջին ժամանակներում անհրաժեշտ է հասարակության մեջ հաջողակ մարդու կերպարի ստեղծման համար: Գոյատևելու համար պայքարը նրանց ցույց է տվել նաև մեդալի հակառակ կողմը. ճնշված վիճակ, շարժառիթների բացակայություն և նույնիսկ շրջապատի նկատմամբ անտարբերություն:
Հաջողությունը զոհ է պահանջում և զոհը դառնում է ամենակարևորը` առողջությունը, մասնավորապես, սեռական ակտիվությունը:
Ձեռագրագիտության գաղտնիքները
Ձեռագրի միջոցով կարելի է գնահատել սեփական լիբիդոյի վիճակը: Ինչու է դա այդքան կարևոր: Շատերն իրենց հիվանդություն պատճառը համարում են արտաքին միջավայրը, վկայակոչելով բազմաթիվ պայմանները, հոգնածությունը, դժվար աշխատանքը, համարելով, որ ներսում ամեն ինչ նորմալ է, բավական է միայն հանգստանալ և ուժ հավաքել: Հիանալի է, եթե այդպես լինի: Իսկ եթե` ո՞չ: Բժիշկի դիմելն անընդհատ հետաձգվում է: Հնարավոր է, ձեր ձեռագրի ուսումնասիրությունը կստիպի դիմել բժշկի:
Եվ այսպես, ինչին պետք է ուշադրություն դարձնել
- Ձեռագրի ընդհանուր լարվածությանը. թույլ գծերը, թույլ սեղմումը, առանձին տառերի և կապերի կախվածությունը հիմք են տալիս կասկածելու մարմնի ընդհանուր հյուծվածության, լիբիդոյի նվազման մասին: Ձեռագիրն այնպիսի տեսք ունի, ասես, գրված է քնաթաթախ կամ սաստիկ հոգնած մարդու կողմից, այն դեպքում, երբ մարդը գրել է սովորական վիճակում: Տառերը հստակ չեն, ցրված են, կորցրել են ներքին հենարանը, տողից ցած են ընկնում: Հաճախ այդ դեպքում տողերն անհավասար են, ավերված, իսկ ձեռագիրը` ծուռումուռ: Ուշադրություն դարձրեք տառերի ստորին հատվածին: Սեռական ակտիվության նվազման ժամանակ դրանք թուլացած են, փոքր կամ կախ ընկած:
- Եվ հակառակը, հոգով ու մարմնով առողջ մարդու գրվածն աշխույժ է ու դինամիկ: Ձեռագիրը կծկված չէ, տարածված է էջի վրայով: Տառերը բավական խոշոր են և լայն, գծերն ամուր են և կլոր, սեղմումն ուժեղ: Տառերի ստորին հատվածը հստակ է, ճնշումը դրանց վրա թույլ չէ: Այն տպավորությունն է, որ դրանք տրամադրված են «մարտականորեն»: Ի դեպ, հենց տառերի ստորին հատվածը կապված է մարմնի ստորին հատվածի, վերին հատվածը` գլխի, միջինը` ամբողջ մարմնի հետ:
Ձեռնարկեք միջոցներ
Եթե ձեր ձեռագրում գտաք այնպիսի նշաններ, որոնք հատուկ են առաջին տարբերակին, ապա մտածեք, թե ինչպիսի զոհաբերությունների գնով եք ձեռք բերել հաջողակ մարդու իմիջը: Եթե փոփոխությունները վերաբերում են սեռական կյանքին, ապա դա նշանակում է, որ ժամանակն է զբաղվեք ձեզանով, ՙնվազեցնեք՚ արագությունը, օգնեք ձեզ արդյունավետ պատրաստուկներով, որոնք կախվածություն չեն առաջացնում:
Եթե դուք օգնել եք ձեզ և արդեն լավ եք զգում, նայեք ձեր ձեռագրին, դրական առաջխաղացումը երկար սպասեցնել չի տա. ուժեղանում են տառերի ճնշումը, հստակ և հոծ են տառերի ստորին հատվածները, տառերն ու կապերը հսկվում են, լավանում է ձեռագրի ընդհանուր պատկերը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն